Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպանի ծառայություններով

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Ուգո Լարսոնը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տեսադաշտում:

«Լոս Բլանկոսները» հետևում են երիտասարդ շվեդին այն ժամանակներից, երբ նա իր հայրենիքում էր՝ Մալմյոյում: Լրագրող Պատրիկ Բերգերի խոսքով՝ Լա լիգայի գրանդը դիտարկում է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հնարավորությունը, ում համար «Այնտրախտը» կպահանջի առնվազն 50 միլիոն եվրո։

Հավանական գնորդների թվում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և եվրոպական այլ թոփ ակումբներ։ Ուգո Լարսոնն այս մրցաշրջանում Ֆրանկֆուրտի թիմի կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ի փորձագետները կիսապաշտպանի արժեքը գնահատում են 28 միլիոն եվրո։