ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայում անհաջողությունների ֆոնին որոշում է կայացրել իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեի ապագայի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է լրագրող Լոիկ Տանզին սոցիալական ցանցերում, փարիզյան գրանդի ղեկավարությունը լիովին աջակցում է Էնրիկեին։ Ակումբը չի ցանկանում կրկնել նախկին սխալները, իսկ մարզչական վերադասավորումների մասին խոսք չկա։ Ավելին, ՊՍԺ-ն մտադիր է մարզչի խնդրանքով ուժեղացնել կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Լուիս Էնրիկեն ՊՍԺ-ն գլխավորում է 2023 թվականի ամռանից։ Նախկինում մասնագետը գլխավորել է «Ռոման», «Սելտան», «Բարսելոնան» և Իսպանիայի հավաքականը։
ՊՍԺ-ն ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է, թիմը 13 տուրերի արդյունքներով ունի վաստալած 33 միավոր։