Պաուլո Ֆոնսեկան անդրադարձել է «Սասուոլոյի» դեմ սպասվող հանդիպմանը

«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան գավաթային խաղից առաջ խոսել է «Սասուոլոյի» դեմ դիմակայության մասին։

«Միլանը» երկար ժամանակ չի նվաճել Իտալիայի գավաթը, մենք պետք է հավակնոտ լինենք, բայց չենք կարող շատ առաջ նայել, կարևոր է կենտրոնանալ վաղվա հանդիպման վրա։

Ինձ համար «Սասուոլոն» Բ Սերիայի թիմ չէ, նրանք ունեն շատ ֆուտբոլիստներ, ովքեր խաղացել են բարձրագույն լիգայում, և դա վերաբերում է ոչ միայն Բերարդիին:

Ես ֆուտբոլիստներին ասացի, որ դժվար խաղ է սպասվում Ա սերիայի մակարդակի թիմի դեմ»,- «Միլանի» մարզչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։