«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։
Ակումբը դեռ մտածուն է երկարաձգել պայմանագիրը 28-ամյա Սանեի հետ, սակայն ցանկանում է զգալիորեն նվազեցնել նրա աշխատավարձը և առաջարկել գործարք, որի համաձայն գերմանացու եկամուտն ուղղակիորեն կախված կլինի նրա ելույթներից։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ վերջնական որոշումը դժվար թե ընդունվի մինչև մարտ-ապրիլ ամիսները։ Նշվում է նաև, որ «Բավարիան» պատրաստ է հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ քննարկել Սանեի համար շահավետ առաջարկներ, մինչդեռ ինքը՝ ֆուտբոլիստը, մտադիր չէ հեռանալ մինչև մրցաշրջանի ավարտը։
Լերոյ Սանեն այս մրցաշրջանում մասնակցել է թիմի հանդիպումներից 14-ին՝ դառնալով երեք գոլի հեղինակ։