Նոր տեղեկություն Ֆրենկի դե Յոնգի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» համար խնդրահարույց թեմա է մնում կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի նոր պայմանագրի հարցը։ Առաջարկը, որը ակումբը կատարել էր հոլանդացուն թիմում պահելու համար ավելի քան մեկ տարի առաջ, կորցրել է իր արդիականությունը։

ֆուտբոլիստն այդպես էլ չի պատասխանել այդ առաջարկին: Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Barca Universal-ը, «Բարսելոնան» թույլ չի տա Դե Յոնգին սպասել պայմանագրի ավարտին և 2026 թվականին հեռանալ որպես ազատ գործակալ։

«Կապտառնագույնների» ղեկավարությունն ամեն ինչ կանի 27-ամյա կիսապաշտպանի բարձր աշխատավարձից ազատվելու համար, եթե նա չորոշի երկարաձգել պայմանագիրը։ Ֆրենկի դե Յոնգըայս մրցաշրջանում մասնակցել է տասը հանդիպման։