«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» խնդիրների մասին։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլայի թիմը բոլոր մրցաշարերում չի հաղթել վերջին յոթ հանդիպումներում (մեկ ոչ-ոքի և վեց պարտություն)։
««Մանչեսթեր Սիթին» այն թիմն է, որը կարող է շրջել իրավիճակը, իսկ հետո հաղթել, հաղթել ու հաղթել։ Նրանք վարպետության շատ բարձր մակարդակ ունեն»,- Արտետայի խոսքերն է մեջբերում The Sun-ը։
Հիշեցնենք, որ «Արսենալը» Պրեմիեր Լիգայի հաջորդ հանդիպումը կանցկացնի չորեքշաբթի՝ դեկտեմբերի 4-ին։ Միկել Արտետայի թիմը սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։