Գերմանիայի հավաքականի եւ «ՌԲ Լայպցիգի» պաշտպան Դավիդ Ռաումը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում ձախ պաշտպանի նկատմամբ և ծրագրում է ամրապնդել կազմում այդ դիրքը։
Նշվում է, որ մանկունիանցիներն արդեն շփվել են ֆուտբոլիստի հետ ամռանը, բանակցությունները նույնիսկ վերաբերում էին պայմանագրի քննարկմանը։
26-ամյա Ռաումն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «ՌԲ Լայպցիգի» ինը հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Գերմանացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։ Դավիդն այժմ ապաքինվում է կոճի վնասվածքից: