«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Բիլբաոյի «Ատլետիկի» ֆուտբոլիստին

Բիլբաոյի «Ատլետիկի» կիսապաշտպան Օյան Սանսեթը հետաքրքրում է Անգլիայի Պրեմիեր Lիգայի գրանդներին։

Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստի ելույթներին հետևում են «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի», ինչպես նաև «Ասթոն Վիլայի» սկաուտները, հայտնում է լրագրող Էքրեմ Կոնուրը։

Իսպանացին տպավորիչ խաղ է ցուցադրում կիսապաշտպանությունում։ Լա Լիգայի 12 հանդիպումներում նա կարողացել է յոթ գոլ խփել, ինչպես նաև մեկ գոլ խփել է Եվրոպայի լիգայի երեք խաղում։

Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները կիսապաշտպանի արժեքը գնահատում են 40 մլն եվրո։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «Ատլետիկի» հետ ուժի մեջ է մինչև 2032 թվականի կեսերը: