Լա Լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Մալյորկայի» հետ։ Հանդիպումը ավարտվեց կատալոնական ակումբի ջախջախիչ հաղթանակով՝ 5։1 հաշվով։
Կատալոնական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռաֆինյան, ևս մեկական անգամ աչքի ընկան Ֆերան Տորեսը, Ֆրենկի դե Յոնգը և Պաու Վիկտորը։ Տանտերերի միակ գոլը խփեց Վեդատ Մուրիքին։
Այս հաղթանակիցն հետո «Բարսելոնան» վաստակեց 37 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Մալյորկան» 6-րդ է 24 միավորով։