Ջոշուա Զիրկզե․ «Դժվար ժամանակները ստեղծում են ուժեղ մարդկանց»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջոշուա Զիրկզեն «Էվերթոնի» հետ հանդիպումից հետո խոսել է լրագրողների հետ։ Հոլանդացի ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել։

«Դժվար ժամանակները ստեղծում են ուժեղ մարդկանց, իսկ ուժեղ մարդիկ միավորվում են, ահա թե ինչ է կատարվում մեր ակումբում հիմա: Ես ինձ հարմարավետ էի զգում «Էվերթոնի» դեմ խաղում և ինձ դուր եկավ իմ դերը։

Իհարկե, գոլերն օգնում են հարձակվողին։ Մենք բոլորս խաղադաշտ դուրս եկանք վստահությամբ, որ կարող ենք հաղթել»,- Զիրկզեի խոսքերն է մեջբերում Independent-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Զիրկզեն մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 19 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։