Հայտնի է, թե որքան գումար կծախսի «Մանչեսթեր Սիթին» նոր տրանսֆերների համար

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը լրջորեն անհանգստացած է թիմի վերջին շրջանում գրանցած աղետալի արդյունքներով։

Ինչպես հայտնում է Daily Star-ը, «Սիթին» մտադիր է ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Թիմի մարզիչ Պեպ Գվարդիոլան մոտ 240 միլիոն եվրո կստանա նոր ֆուտբոլիստների համար։

«Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային նպատակների թվում են հայտնվել Վիկտոր Գյոկերեսը, Բրունո Գիմարաեշը և Մարտին Սուբիմենդին։

Իր վերջին խաղում «Մանչեսթեր Սիթին» արտագնա պարտություն կրեց «Լիվերպուլից»:

Պրեմիեր լիգայի 13 տուրից հետո Գվարդիոլայի թիմը վաստակել է 23 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։