Ռուբեն Ամորիմ. «Ես չեմ սիրում, երբ մարդիկ վանկարկում են իմ անունը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ուղերձ է հղել «կարմիր սատանաների» երկրպագուներին։

«Ես չեմ սիրում, երբ մարդիկ վանկարկում են իմ անունը, բայց քանի որ ես թիմի մարզիչն եմ, երկրպագուները դրա իրավունքն ունեն:

Ես կապ եմ զգում երկրպագուների հետ, բայց ավելի լավ է, որ նրանք վանկարկեն ֆուտբոլիստների անունները»,- պորտուգալացի մարզչի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի պաշտոնը ստանձնել է այս տարվա նոյեմբերին։ Կողմերը աշխատանքային պայմանագիր են կնքել մինչև 2027 թվականի կեսերը։