Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից։
Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ Ըստ աղբյուրի՝ դա կարող է տեղի ունենալ, եթե «Բարսելոնան» 2024/2025 մրցաշրջանն ավարտեն առանց գավաթների։
Հիշեցնենք, որ 59-ամյա գերմանացի մասնագետը կատալոնական թիմի մարզչի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի ամռանը։