GiveMeSport մարզական պարբերականի լրագրողները ներկայացրել են 21-րդ դարի լավագույն դարպասապահների վարկանշային աղյուսակը։
Այդ աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում»։
Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն է։
Երրորդը եզրափակում է Մյունխենի «Բավարիայի» ներկայիս առաջին համար Մանուել Նոյերը։
21-րդ դարի լավագույն դարպասապահների տասնյակում ներառվել են նաև Տիբո Կուրտուան, Էդվին վան դեր Սարը, Պետր Չեխը, Ալիսոն Բեկերը, Վիկտոր Վալդեսը, Ժուլիո Սեզարը և Դավիդ դե Խեան։