Էնցո Մարեսկա․ «Մենք պատրաստ չենք պայքարել չեմպիոնության համար»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան բացատրել է պատճառները, թե ինչու իր թիմին չի տեսնում Պրեմիեր Լիգայի չեմպիոնության հավակնորդների թվում։

13 տուրից հետո «Չելսին» «Արսենալի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ երկու թիմերն էլ վաստակել են 25 միավոր։ Առաջատար «Լիվերպուլին» զիջում են 9 միավոր։

«Ես չգիտեմ, թե արդյոք այս գաղափարը պարզ է անգլերենում, բայց ֆուտբոլիստները պետք է ապրեն փորձը: Նրանցից ոմանց համար անցած մրցաշրջանում Լիգայի գավաթի եզրափակիչը նրանց կարիերայի ամենակարեւոր հանդիպումն էր:

«Արսենալի», «Լիվերպուլի» և «Սիթիի» ֆուտբոլիստներն արդեն շատ բան են տեսել։ Նրանք եզրափակիչներ են անցկացրել, նրանք պայքարել են տիտղոսների համար: Մենք այնտեղ կլինենք, բայց դեռ հեռու ենք դրանից, և դա է պատճառը, որ ես ասում եմ մենք պատրաստ չենք պայքարել չեմպիոնության համար»,- պարզաբանել է Էնցո Մարեսկան։