«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հաղորդում է Fichajes-ը, ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի մի քանի ակումբներ:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբն արդեն ստացել է առաջարկներ Նկունկուի համար նրանք պատրաստ են վճարել 60 մլն եվրո։ 27-ամյա Նկունկուն դեռևս չի կարողանում տեղ գրավել «Չելսիի» մեկնարկային կազմում, քանի որ վնասվածքները մեծ ազդեցություն են թողնում նրա վրա:
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է լոնդոնյան ակումբի 20 հանդիպման, դարձել 11 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիացու գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը: