Կառլո Անչելոտտի․ «Ես ինձ լավ եմ զգում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է իր տրամադրության մասին։

«Ես ինձ լավ եմ զգում։ Չնայած բոլոր դժվարություններին, որոնց հանդիպել ենք, մենք պայքարում և մրցում ենք։ Ոչ ոք չի կարծում, որ դեկտեմբերին ինչ-որ բան կարելի է հաղթել, բայց պետք է պայքարել։

Չնայած խնդիրներին՝ մենք պայքարում ենք ինչպես միշտ։ Երբ Վինիսիուսը, Կամավինգան և Ալաբան վերադառնան, մենք էլ ավելի ուժեղ կպայքարենք»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 4-ին Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության արտագնա հանդիպում կանցկացնի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։