Իտալական «Նապոլիի» ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն, կատալոնական «Բարսելոնան» դեռ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով: «Բլաուգրանայի» այլընտրանքային տարբերակն է «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի վինգեր Ռաֆայել Լեաուն:
Կվարացխելիան պայմանագրային պարտավորություններ ունի նեապոլիտանական ակումբի հետ մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Ընթացիկ մրցաշրջանում վրացին անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա շուկայական արժեքը կազմում է 80 մլն եվրո։