Ֆինանսական խնդիրների պատճառով «Բարսելոնան» պատրաստ է վաճառել իր ֆուտբոլիստին

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է վաճառել թիմի հոլանդացի 27-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։ Այս մասին հայտնում է CatalunyaRadio-ն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը պատրաստ է հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստին վաճառել 20 միլիոն եվրոյով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հոլանդացու հետ, մի քանի ամիս առաջ նրան աշխատանքային պայմանագիր է ուղարկել, սակայն դե Յոնգը այդպես էլ չի արձագանքել դրան։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը կիսապաշտպանին ձեռք է բերել 2019 թվականին 85 միլիոն եվրոյով հոլանդական «Այաքսից»։ Այս մրցաշրջանում դե Յոնգը մասնակցել է 10 հանդիպման, սակայն արդյունավետ չի եղել։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։