Անդրե Օնանան Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ամենաարդյունավետ դարպասապահն է

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան տպավորիչ մրցաշրջան է անցկացնում։ Կամերունցին կատարած սեյվերով գլխավորում է Անգլիայի Պրեմիեր Լիգան՝ դիպուկ հարվածների և բաց թողած գոլերի ընդհանուր հարաբերակցությամբ:

Օնանան ունի միավորը 4,76, հայտնում է Squawka-ն։ Վարկանշային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնում է «Բորնմութից» Մարկ Թրեվերսը` 3,35: Երրորդը «Նյուքասլի» Նիք Փոուփն է 3.08 միավորով: Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Դին Հենդերսոնը՝ «Քրիսթալ Փելասից»՝ 3,04 միավորով և Գուլիելրմո Վիկարիոն՝ «Թոթենհեմից»՝ 2,93 միավորով:

Անդրե Օնանան Պրեմիեր Լիգայում 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 13 հանդիպում՝ բաց թողնելով 13 գնդակ և վեց անգամ անառիկ պահելով դարպասը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 13 տուրից հետո 19 միավորով 9-րդ տեղում է առաջնությունում։