«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ամադ Դիալոն հիացրել է ակումբի ղեկավարությանը վերջին հանդիպումներում իր ցուցադրած խաղով:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է երկարաձգել պայմանագիրը երիտասարդ ֆուտբոլիստի հետ, բանակցություններն արդեն սկսվել են և հաջող են ընթանում։
Նշվում է, որ մանկունիանցիները ակնկալում են երկարաժամկետ պայմանագիր կնքել դեկտեմբերին։ 22-ամյա կոտդիվուարցին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2021 թվականի հունվարին «Ատալանտայից»՝ 21 միլիոն եվրոյի դիմաց:
Այս մրցաշրջանում Դիալոն անգլիական ակումբի կազմում անցկացրել է 11 հանդիպում Անգլիայի Պրեմիեր Լիգայում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։