Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, ով ապաքինվում է վնասվածքից, գովել է իր թիմակից Ջուդ Բելինգհեմին Լա Լիգայի 15-րդ տուրում «Խետաֆեի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո։
21-ամյա անգլիացին 30-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը, իսկ 8 րոպե անց գոլային փոխանցում կատարեց Կիլիան Մբապպեին։
«Շատ կարևոր հաղթանակ»,- խաղից հետո գրել է Բելինգհեմը սոցցանցում՝ հրապարակելով հանդիպման ընթացքում իր մի քանի լուսանկար։ «Ինչպիսի՞ ֆուտբոլիստ», – գրել է Վինիսիուսը գրառման մեկնաբանություններում։