Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին կիսվել է Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Բայերի» դեմ խաղից իր սպասելիքներով։
«Մենք խաղացել ենք Բունդեսլիգայի գրեթե բոլոր թիմերի հետ, «Բայերը» լավագույններից մեկն է: Նրանք շատ ուժեղ հարձակվողներ ունեն։
«Բայերը» խորը պաշտպանվել գիտի, նրանք դա արեցին առաջնության խաղում։ Չգիտեմ՝ այս անգամ նրանք նույն կերպ կկառուցե՞ն իրենց խաղը, բայց մենք պետք է կենտրոնանանք մեր վրա»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն։
«Բավարիա»-«Բայեր» հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 3-ին: