Վենսան Կոմպանին անդրադարձել է Հարի Քեյնի վնասվածքին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին անդրադարձել է Հարի Քեյնի վնասվածքին։

«Հիմա դժվար է ասել, բայց նա այս տարի խաղալու հնարավորություն ունի։ Նա բաց կթողնի մի քանի խաղ, անհնար է փոխարինել նրան, նա բարձրակարգ հարձակվող է:

Մենք տաղանդավոր տղաներ ունենք մեր թիմում, և պետք է այլ կերպ լուծենք այս խնդիրը։ Վաղը մենք ֆուտբոլիստի պակաս չենք ունենա, բայց ամեն ինչ այլ տեսք կունենա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Բավարիայի» գլխավոր մարզիչը։

Հիշեցնենք, որ «Բավարիայի» հարձակվողը վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 12-րդ տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպման առաջին խաղակեսում։ 33-րդ րոպեին վնասվածքի պատճառով Քեյնը չկարողացավ շարունակել խաղը, նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Թոմաս Մյուլերը։ Մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Քեյնը աջ ազդրի հետնամասի մկանների թեթև լարվածություն ունի։

Վաղը Կոմպանիի թիմը Գերմանիայի գավաթի խաղարկությունում կմրցի «Բայերի» հետ։