Հանգստյան օրերին «Վալյադոլիդը» հիասթափեցրեց երկրպագուներին՝ սեփական հարկի տակ պարտվելով Մադրիդի «Ատլետիկոյին»՝ 0:5 հաշվով:
Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում թիմը տասնհինգ տուրից հետո զբաղեցնում է վերջին՝ 20-րդ հորիզոնականը։ «Վալյադոլիդին» հաջողվել է վաստակել ընդամենը ինը միավոր։
Տնային խոշոր հաշվով պարտությունից հետո «Վալյադոլիդը» հայտարարեց Պաուլո Պեցոլանոյին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
Ուրուգվայցի մասնագետը «սպիտակ-մանուշակագույնների» հետ աշխատում է ավելի քան մեկուկես տարի՝ 2023 թվականի ապրիլից։