«Լիվերպուլը» կիրակի օրը հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»՝ 2։0 հաշվով։ Արդյունքում մերսիսայդցիները «քաղաքայինների» նկատմամբ իրենց առավելությունը հասցրին 11 միավորի։ Պեպ Գվարդիոլայի թիմը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է:
Խաղի վերջում «Լիվերպուլի» երկրպագուները վանկարկել են երգի վերնագիրը՝ «Առավոտյան քեզ կազատեն»:
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ստեֆան Օրտեգան պատասխանել է այն հարցին, թե արդյոք այս իրավիճակը կարող է ավելի մոտիվացնել թիմին ապացուցելու, որ մարդիկ սխալ են վարվել իրենց նկատմամբ։
«Հավանաբար, այո, սա կարող է մեզ մոտիվացնել, բայց ինձ արդեն ասել են, որ սա Մեծ Բրիտանիայի լավագույն վայրերից չէ: Կարծում եմ՝ մեր մարզիչը լավ արձագանքեց»,- talkSPORT-ին ասել է Օրտեգան: