«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կրկին ակնարկել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի կեսերին։
Կողմերը դեռ համաձայնության չեն եկել նոր պայմանագրի պայմանների շուրջ։ Կիրակի օրը Սալահը գոլով և գոլային փոխանցումով օգնեց «Լիվերպուլին» կարևոր հաղթանակ տանել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 2:0 հաշվով։
«Սա առանձնահատուկ պահ է։ Ես դա սովորական չեմ համարում, ես վայելում եմ այստեղ ամեն րոպե։ «Էնֆիլդում» գոլ խփելն ու խաղերում հաղթելը միշտ յուրահատուկ զգացողություն է։ Սա, հավանաբար, իմ վերջին խաղն է «Լիվերպուլի» կազմում «Մանչեսթեր Սիթիի» դեմ «Էնֆիլդում», և ես պարզապես ցանկանում էի վայելել այն։
Անհավանական մթնոլորտ էր։ Հուսով եմ, որ մենք կհաղթենք առաջնությունում», – Սալահի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։