«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի խաղում «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4։0) գնահատել է մրցաշրջանը լավագույն 4-ում ավարտելու հնարավորությունները։
«Մանչեսթեր Յունայթեդը» 19 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։
«Եթե ես ասեմ՝ ոչ, դուք կասեք, որ ես իրավունք չունեմ մարզելու «Մանչեսթեր Յունայթեդը», բայց ցանկանում եմ անկեղծ լինել երկրպագուների հետ։
Եկեք կենտրոնանանք ոչ թե արդյունքների, այլ ելույթների վրա և տեսնենք, թե ինչ կլինի վերջում։ Ես բազմիցս ասել եմ, որ ի վերջո ինձ կդատեն, թե որտեղ ենք մենք տեղավորում։ Ես դա գիտեմ։ Եկեք կենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա և նայենք մեր խաղին։
Երբեմն պատահում էր, որ հաշիվը 3:2 էր, և մենք ավելիին էինք արժանի։ Իսկ այսօր հաշիվը 4։0 է, բայց «Էվերթոնն» ավելիին էր արժանի»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ESPN-ը։