«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը ամփոփել է «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» (2:0) հանդիպման արդյունքները։
Կարմիրները կարեւոր հաղթանակ ապահովեցին Կոդի Գակպոյի եւ Մոհամեդ Սալահի գոլերի շնորհիվ։
Արնե Սլոտի թիմն այժմ 11 միավորով գերազանցում է «Սիթիին»։
«Հիանալի արդյունք Լիվերպուլի համար, հիանալի խաղ։ «Սիթին» շատ հետ էր մնացել: «Լիվերպուլի» պաշտպանությունը քարի պես էր, թիմն ուներ ամեն ինչ՝ էներգիա, արագություն, ուժ։
Պետք է ավելի շատ գոլեր գրանցվեին «Լիվերպուլի» օգտին, նրանք կարող էին ավելի շատ խփել»,- Քինի խոսքերն է մեջբերում BBC-ն:
«Լիվերպուլը» 13 տուրից հետո ունի 34 միավոր։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնող «Արսենալն» ու «Չելսին» մրցաշարային աղյուսակում ունեն 25 միավոր։ «Մանչեսթեր Սիթին» ընդամենը հինգերորդն է։