Պեպ Գվարդիոլա․ ««Լիվերպուլի» երկրպագուներից նման բան չէի սպասում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, թե ինչ է մտածում «Լիվերպուլի» երկրպագուների վանկարկումների մասին։

«Լիվերպուլը» ընդլայնեց մանչեսթերյան ակումբի պարտությունների շարանը չորս հանդիպման՝ «Էնֆիլդում» 2:0 հաշվով հաղթանակ տանելով: Հանդիպման ընթացքում «Լիվերպուլի» երկրպագուները վանկարկում էին «առավոտյան քեզ կհեռացնեն աշխատանքից»։ Դա ուղղված էր, իհարկե, Գվարդիոլային:

«Միգուցե նրանք իրավացի են»,- ասել է իսպանացին հետխաղյա հարցազրույցում:

«Երևի պետք էր ավելի վաղ երգել։ Ես «Լիվերպուլի» երկրպագուներից նման բան չէի սպասում, բայց դա նորմալ է, ես ամեն ինչ հասկանում եմ։ Մենք միասին շատ անհավանական բաների միջով ենք անցել։ Ես հարգում եմ նրանց»,- ասել է Գվարդիոլան Sky Sports-ին տված հարցազրույցում: