Նոր տեղեկություն Էդոարդո Բովեի առողջական վիճակի վերաբերյալ

«Ֆիորենտինան» հայտարարություն է տարածել Էդոարդո Բովեի առողջական վիճակի վերաբերյալ։

Ա Սերիայի «Ինտերի» հետ խաղի 17-րդ րոպեին «Ֆիորենտինայի» կիսապաշտպանն ընկել է խոտածածկին՝ կորցնելով գիտակցությունը։

22-ամյա ֆուտբոլիստը երկար ժամանակ բուժօգնություն է ստացել, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ հանդիպումը հետաձգվել է։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա էպիլեպտիկ նոպա է ունեցել, որն ուղեկցվել է սրտի կանգով։

«Ֆիորենտինան» հայտնում է, որ Էդուարդո Բովեն գիշերը հանգիստ է անցկացրել, առավոտյան նրան արթնացրել են և բժշկական միջամտություն կատարել: Նա ներկայումս լավ է զգում իրեն:

Ֆուտբոլիստը խոսել է իր ընտանիքի, ակումբի ղեկավարության, մարզչի և թիմակիցների հետ, ովքեր նրա կողքին եղան այդ դժվարին պահին:

Առաջիկա օրերին լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն՝ պարզելու նախօրեին տեղի ունեցածի պատճառները։ Ֆուտբոլիստին բուժող բժիշկները հաստատում են, որ ախտորոշիչ հետազոտությունները շարունակվում են։