Կիլիան Մբապպեի և ՊՍԺ-ի միջև վեճը շարունակվում է։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը, աստղային հարձակվողը դիմել է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կարգապահական կոմիտե։
Դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին։ Ինչպես հայտնի է, Մբապպեն ՊՍԺ-ից 55 միլիոն եվրո փոխհատուցում պետք է ստանա։ Խոսքն այն գումարի մասին է, որը ֆուտբոլիստը չի ստացել Փարիզում աշխատավարձի ու բոնուսների տեսքով։
Միևնույն ժամանակ, ՊՍԺ-ն վստահ է, որ չպետք է վճարի Կիլիանին, քանի որ նա հեռացել է ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։ Հիշեցնենք, որ կիրակի օրը Մբապպեն գոլի հեղինակ դարձավ «Ռեալի» կազմում և օգնեց թիմին հաղթել «Խետաֆեին» 2։0 հաշվով։