«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վերջերս սկսել է լիարժեք մարզումներ անցկացնել ընդհանուր խմբի հետ: Ինչպես հայտնում է Marca-ն, ուրուգվայցուն թույլ են տվել մարզվել:
Միաժամանակ նշվում է, որ Արաուխոն կարող է բաց թողնել ևս մի քանի հանդիպում։ «Բարսելոնան» չի ցանկանում ռիսկի դիմել, ուստի չի շտապի 25-ամյա ֆուտբոլիստին վերադարձնել խաղադաշտ։
Ինչպես գիտեք, Ռոնալդ Արաուխոն դեռ չի խաղացել «Բարսելոնայի» կազմում 2024/2025 մրցաշրջանում ամռանը ստացած վնասվածքի պատճառով։ Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 3-ին, «Մալյորկայի» հետ: