Հարձակվող Մոհամեդ Սալահը վերջերս մի քանի հայտարարություն է արել «Լիվերպուլից» հեռանալու մասին։
Հավանաբար, եգիպտացին պարզապես ճնշում է գործադրում ակումբի վրա պայմանագրի ժամկետի ավարտի և նոր գործարքի առավել բարենպաստ պայմաններ ձեռք բերելու ցանկության ֆոնին:
Սալահի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի վերջում, ինչը նշանակում է, որ ՖԻՖԱ-ի կանոնները թույլ են տալիս աստղային հարձակվողին նախապայմանագիր կնքել անգլիական ակումբի հետ արդեն հունվարին:
Մինչդեռ L’Equipe-ի էջերում հետաքրքիր նյութ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ Սալահը «բացել է դուռը» ամռանը ՊՍԺ տեղափոխվելու համար: Լիգա 1-ի գրանդը պատրաստ է եգիպտացուն մեծ աշխատավարձ առաջարկել, քանի որ փորձում են լրացնել Կիլիան Մբապեի հեռանալուց հետո առաջացած բացը: Աղբյուրի համաձայն՝ Սալահի թիմն արդեն բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ ամառային տրանսֆերի շուրջ։