«Չելսիի» 23-ամյա վինգեր Միխայիլ Մուդրիկը կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից 2024 թվականի ձմռանը, հայտնում է Footiecentral-ը:
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը ձմռանը տրանսֆերի կհանի Մուդրիկին, քանի որ նրա համար շատ առաջարկներ կան։
Պրեմիեր Լիգայի երկու թիմեր հետաքրքրություն են ցուցաբերում ուկրաինացու նկատմամբ՝ «Ասթոն Վիլան» և «Վեսթ Հեմը»: «Չելսին» պատրաստ է բաժանվել Մուդրիկից 35 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում Մուդրիկը «Չելսիի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։