«Մանչեսթեր Սիթին» 2008 թվականից հետո առաջին անգամ պարտվել է Պրեմիեր Լիգայի չորս խաղում անընդմեջ

Կիրակի օրը՝ դեկտեմբերի 1-ին, «Լիվերպուլը» տնային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ (2:0) Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի խաղում։

Սա «Մանչեսթեր Սիթիի» չորրորդ անընդմեջ պարտությունն էր ԱՊԼ-ում։ Նախկինում Պեպ Գվարդիոլայի թիմը պարտվել էր «Բորնմութին» (1։2), «Բրայթոնին» (1։2) և «Թոթենհեմին» (0։4)։

«Մանչեսթեր Սիթիի» հետ Պրեմիեր Լիգայում նման բան չի եղել 2008 թվականի օգոստոսից ի վեր։