Լիոնել Մեսսին հրապարակել է լուսանկար, որում իր որդին «Բարսելոնայի» մարզաշապիկով է

Լիոնել Մեսսիի արձակուրդը սկսվել է ավելի շուտ, քան նա ցանկանում էր ու պլանավորում էր։ Բանն այն է, որ «Ինտեր Մայամին» դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆի առաջին փուլում։

Այժմ Մեսսին ժամանակ է վայելում ընտանիքի հետ։ Սոցցանցերում արգենտինացի աստղը կադրեր է հրապարակել հեծանվարշավից։ Դրանցում պատկերված են Մեսսիի կինը՝ Անտոնելան, և նրանց երկու որդիները։

Լեոյի տղաներից մեկը «Բարսելոնայի» մարզաշապիկով է։ Դա տաղանդավոր Լամին Յամալի համարով ու ազգանունով մարզաշապիկ է։