Կևին Դե Բրույնեն կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

Կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո։

Վերջերս բելգիացի ֆուտբոլիստը, ով վերջին տարիներին հաճախ է հայտնվում վնասվածք ստացած ֆուտբոլիստների ցուցակում, մտածում է ակումբը լքելու մասին։ Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «Մանչեսթեր Սիթիից» հեռանալիս Դե Բրույնեն ընտրություն կկատարի երկու տարբերակի միջև։

Բելգիացին կարող է տեղափոխվել կա՛մ MLS, կա՛մ Սաուդյան Արաբիա: Նախկինում ինքը՝ Դե Բրույնեն, անկեղծորեն ասում էր, որ Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելիս կարող է լավ գումար վաստակել։ Հաջորդ ամառ Կևին Դե Բրույնեն կնշի ծննդյան 34-ամյակը։ Բելգիացին արդեն տասներորդ մրցաշրջանն է, ինչ խաղում է «Մանչեսթեր Սիթիում»: