Կևին դե Բրույնեն որոշել է հեռանալ և տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա աստղային կիսապաշտպան Կևին դե Բրույնեն որոշել է հեռանալ անգլիական ակումբից, հայտնում է El Gol Digital-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Դե Բրույնեն մեծ հետաքրքրություն է ներկայացնում սաուդյան ակումբների համար, սակայն բելգիացին ինքը ցանկանում է մնալ Եվրոպայում։

«Բարսելոնան» պատրաստ է օգտվել դրանից և նրան պայմանագիր կառաջարկի 2025 թվականի ամռանը։

Նշվում է, որ ֆուտբոլիստը նույնպես շահագրգռված է աշխատել Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ։

Դե Բրույնեն այս մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում, դարձել մեկ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։