Կիրակի օրը «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթել է «Խետաֆեին»։ Ընդմիջմանը կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը փոխարինվեց, քանի որ մրցակցի ֆուտբոլիստի հետ բախվելուց հետո գլխապտույտ ուներ:
Բարեբախտաբար, Բելինգհեմը լավ է: Երկուշաբթի անգլիացին հանգստացրել է «Ռեալի» երկրպագուներին և հայտնել խաղադաշտ վերադառնալու ժամկետը՝ սա հաջորդ հանդիպումն է։
«Ստուգումները ցույց տվեցին, որ ամեն ինչ լավ է։ Ես պատրաստ եմ չորեքշաբթի օրվա խաղին: Շնորհակալություն հաղորդագրությունների համար»,- գրել է Բելինգհեմը սոցցանցում:
Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 4-ին, «Ռեալը» Իսպանիայի առաջնությունում արտագնա հանդիպում կանցկացնի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։