Անդրեաս Քրիստենսենի ծառայություններով հետաքրքրված են իտալական գրանդները

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կարող է Իսպանիայից տեղափոխվել Իտալիա։ Այս մասին հայտնում է Football Espana-ն։

Աղբյուրի համաձայն՝ դանիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական երկու բարձրակարգ ակումբներ։ Խոսքը Թուրինի «Յուվենտուսի» ու Միլանի «Ինտերի» մասին է։ Քրիստենսենի և «Բլաուգրանայի» միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։

Transfermarkt պորտալը 28-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 30 մլն եվրո։ Անդրեասը վնասվածքի պատճառով Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել։