Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան որոշել է կենտրոնանալ ակումբային ֆուտբոլի վրա։
32-ամյա դարպասապահը նախորդ տարվանից չի խաղացել Բելգիայի հավաքականում՝ գլխավոր մարզիչ Դոմենիկո Թեդեսկոյի հետ ունեցած լարվածության պատճառով։
Վերջերս դարպասապահը հնարավորություն ունեցավ վերադառնալու հավաքական, սակայն նա հրաժարվեց դրանից։
«Վերադարձ ազգային հավաքակա՞ն։ Մենք լավ երկխոսություն ունեցանք, նրանք ուզում էին լսել իրավիճակի իմ տեսլականը։ Ես անկեղծ էի։
Ես երջանիկ եմ Մադրիդում։ Միջազգային ընդմիջումների ժամանակ կարողացա վերականգնվել։
Մենք ունենք Վալվերդեի և Վինիսիուսի օրինակը, ովքեր 20 ժամ թռչում են ազգային հավաքականի հանդիպումներին։ Դա շատ հոգնեցուցիչ է»,- Տիբո Կուրտուայի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։