«Բավարիայի» մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրեյնդը հայտարարել է, որ մյունխենյան ակումբը մտադիր չէ հարձակվող գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հարի Քեյնի վնասվածքից հետո:
«Մենք լիովին վստահում ենք մեր թիմի ֆուտբոլիստներին։ Իհարկե, Հարրին յուրահատուկ հարձակվող է և չի կարող փոխարինվել: Բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ պայմանագիր կնքել մեկ այլ բարձրակարգ ֆուտբոլիստի հետ:
Ինչպես արդեն ասել է մեր մարզիչը, մենք շատ տարբերակներ ունենք, հարձակման գծում ֆուտբոլիստների լավ ընտրություն ունենք»,- Ֆրեյնդի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն։
Նշենք, որ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 31-ամյա հարձակվողի ապաքինումը կարող է տեւել երկու շաբաթ։