Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի «Խետաֆեի» հետ խաղում (2։0) գլխապտույտ է ունեցել։
Ընդմիջմանը բրիտանացուն փոխարինեց «Լոս Բլանկոսի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։ Լրագրող Արանչա Ռոդրիգեսի խոսքով՝ ֆուտբոլիստը գլխապտույտ ուներ։
Լրագրող Խոսե Լուիս Սանչեսը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանն արդեն բուժզննում է անցել և հաջորդ տուրում կկարողանա խաղալ «Ատլետիկի» դեմ։