GiveMeSport. Ֆուտբոլի պատմության լավագույն դրիբլիստների վարկանշային աղյուսակը

GiveMeSport սպորտային պարբերականի վերլուծաբանները ներկայացրել են ֆուտբոլի պատմության լավագույն դրիբլիստների վարկանիշը։

Դրանում առաջին տեղը զբաղեցրել է բրազիլացի հարձակվող Գարինչան։ Վարկանիշում հաջորդում են երկու հայտնի արգենտինացի հարձակվողներ՝ Դիեգո Մարադոնան և Լիոնել Մեսսին։ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ջորջ Բեստը չորրորդն է։ Հինգերորդ տեղը զբաղեցրել է լեգենդար հոլանդացի Յոհան Կրոյֆը։

Բրազիլացիներ Ռոնալդինյոն և Նեյմարը զբաղեցրել են համապատասխանաբար վեցերորդ և իններորդ հորիզոնականները: Տասնյակը եզրափակել է բելգիացի Էդեն Ազարը։