«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը խոսել է Անգլիայի առաջնության 13-րդ տուրի «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման մասին, որում մերսիսայդցիները հաղթեցին 2-0 հաշվով։
«Ես սպասում էի «Լիվերպուլի» հաղթանակին։ «Մանչեսթեր Սիթին» սարսափելի էր։ Գվարդիոլան հանճար է, պատմության լավագույն մարզիչներից մեկը, բայց նա սխալ կազմ էր դուրս բերել խաղադաշտ։
Սա միայն իմ դիտարկումն է։ Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը» դարձավ չեմպիոնի կոչման համար պայքարի մեծ ֆավորիտ»,- հայտնում է փորձագետը։
Անգլիայի առաջնության 13 տուրից հետո «Լիվերպուլը» վաստակել է 34 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Արնե Սլոտի սաները 9 միավորով գերազանցում են երկրորդ տեղում գտնվող «Արսենալին» :