Fastex Պրեմիեր Լիգա․ «Փյունիկը» վերջին րոպեներին հաղթանակ կորզեց «Գանձասարի» դեմ խաղում

Fastex Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Փյունիկը» «Գանձասարին» հաղթեց նվազագույն առավելությամբ` 1։0 հաշվով։

96-րդ րոպեին «Գանձասարի» դարպասին նշանակված 11 մետրանոցը դիպուկ իրացրեց «Փյունիկի» ֆուտբոլիստ Սերժ Դեբլեն՝ դառնալով այս խաղում միակ գոլի հեղինակը։

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 34 միավորով 3-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Գանձասարը» 2 միավորով վերջին հորիզոնականում է։