Կիրակի օրը «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։
Կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսը փոխարինվեց երկրորդ խաղակեսի կեսերում: Սոցցանցերում հայտնվել է լուսանկար, որում պորտուգալացին նստարանին է, և նրա կոճին սառցե պարկ է դրված:
Միգուցե Ֆերնանդեսը ինչ-որ վնասվածք ունի։ Ֆերնանդեշի հնարավոր խնդիրը մտահոգել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին, քանի որ Ռուբեն Ամորիմի թիմը չորեքշաբթի օրը Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում արտագնա խաղում կխաղա «Արսենալի» հետ:
Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 9-րդ տեղը: