Արնե Սլոտ. «Չէինք կարող կանխատեսել այս մրցաշրջանի սկիզբը»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է Պրեմիեր Լիգայում իր թիմի ելույթների մասին:

Մերսիսայդցիները 9 միավորով գերազանցում են «Արսենալին» և «Չելսիին», իսկ «քաղաքայինները»՝ 11 միավորով։

«Չեմ կարծում, որ որևէ մեկը, այդ թվում՝ ես, կարող էր կանխատեսել այս մրցաշրջանի սկիզբը։ Ես գիտեի, որ Յուրգեն Կլոպը թիմը թողնում է շատ լավ դիրքում, բայց, այնուամենայնիվ, նման քանակի հաղթանակներ՝ հաշվի առնելով մրցակիցների ուժը, չէր կարելի կանխատեսել մրցաշրջանի սկզբում։

Բայց երեկ ես տեսա «Արսենալի» խաղը, այսօր «Չելսին» խաղաց, ես տեսա նաև «Մանչեսթեր Սիթին»: Նրանք նորից կհաղթեն, քանի որ այս թիմերում շատ վարպետներ կան։ Նրանք կարող են կրկնել նույն շարքը, ինչ մենք: Այնպես որ, պետք է կենտրոնացած մնանք»,- Սլոտի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: