«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն բացատրել է «Ֆուլհեմի» հետ խաղում կիսապաշտպան Դեյան Կուլուսևսկուն պահեստայինների նստարանին թողնելու որոշումը։
«Մենք պետք է պաշտպանենք մեր ֆուտբոլիստներին, Դեյանը շատ է խաղում, ես նրան գրեթե չեմ փոխարինել: Ես պարզապես զգույշ եմ նրա և որոշ այլ ֆուտբոլիստների հարցում, բայց մենք այս պահին շատ տարբերակներ չունենք, ուստի պետք է խելամտորեն կառավարենք ռոտացիան:
Կարծում եմ՝ նա լիովին պատրաստ կլինի հաջորդ հանդիպմանը»,- Պոստեկօղլուի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
13 տուրից հետո «Թոթենհեմը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղը։ Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, Պոստեկոգլուի սաները արտագնա խաղում կխաղան «Բորնմութի» հետ: